“Ինչո՞ւ”-իս պատասխանը հենց իմ կողմից

Քիչ առաջ կարդում էի լավ բարեկամիս` Անուշիկի բլոգը, ու տարօրինակ նմանություն զգացի մեր գրածների միջև. ոչ կառուցվածքային կամ ոճական, այլ էմոցիոնալ նմանություն: Իր մոտ էլ ոչ մի ուրախ, խնդուն բան չկա:
Շատ են տվել ինձ այդ հարցը, թե օրինակ ինչու չեմ գրում պարզ մարդկային երջանկությունների մասին, ծիծաղի, ուրախության, անհոգ մանկության մասին… Ու սկսեցի մտածել: Մտածեցի ու գտա պատասխանը:
Գրում եմ այն ժամանակ, երբ ընկճված եմ, վիրավորված ինչ-որ մեկից, կամ եթե այդ պահին կյանքը շատ դառն է թվում: Գրելով ազատվում եմ այն վատ լիցքերից, որ կուտակվում են մեջս ( կամ գոնե մասամբ եմ ազատվում ): Իսկ ուրախ մարդն ինչո՞ւ պիտի ուզենա կորցնել իր պայծառ էմոցիաները:
Հետաքրքիրն էլ այն է, որ միայն ես եմ իմ գրածների մեջ տեսնում էն լույսը, որ ցանկացած “ուրախ” ստեղծագործության մեջ կա: Չէ’, ինչ ուզում եք, ասեք, իմ բանաստեղծությունները պայծառ են:

Follow

Get every new post delivered to your Inbox.