Նրան նայում էի սիրահարված աչքերով: Բայց հայացքս չէր տեսնում… սև
ակնոցով էի… Հետո ինքն էլ դրեց իր ակնոցը. ես խնդրեցի: Չգիտեմ` ինչու: Գուցե ուզում էի հավատալ, որ ինձ է նայում… նաև տեսնում… Այնքան ընկերական, այնքան լավ է հետս խոսում… Բայց չէ՞ որ բոլորի հետ է այդպես խոսում…
Էհ, չգիտեմ էլ` ինչ մտածել…
Երեկ վերջին զանգն էր… Երեկ նրան տեսա… Կամ ինձ այդպես թվաց… Երեկ կորցրի ակնոցս…
Հիմա ո՞վ պիտի մեղավորը լինի…
Ակնոցներն են մեղավոր…
May 22, 2010 at 17:56 (Անձնական, Uncategorized)
Tags: Ակնոցներ, վերջին զանգ
