Էսօր բաժակը լրիվ լիքն էր կամ օպտիմիզմի ավելցուկ վաղվա համար

Էսօրվա օրը, բացի նրանից, որ ուրբաթ էր, ինչը արդեն նշանակում ա, որ կյանքը հիասքանչ ա, նաև լիքն էր  էմոցիաներով, բազմաբովադակ ու վստահ կարամ ասեմ, նաև ստացված:

Նախ, էն փաստը, որ համալսարան պիտի գնայի երկրորդ ժամով, արդեն ապահովում էր անքնության բացակայություն ու հետևաբար համեմատաբար լավ տրամադրությամբ տնից դուրս գալ: Սառույցների վրա էս կողմ-էն կողմ վազվզելուց հետո (որովհետև կանգնել կամ դանդաղ գնալը բերում էր ընկնելուն), այնուամենայնիվ ոչ մի անգամ չընկա ու սաղ- սալամաթ հասա ՈՒՖԱՌ:

Հաշվապը հասկացա՜: Կարևոր փաստ: Դասերից հետո ու՞ր: Դե բնականաբար Մաշտոցի այգի: Երբ ընկնում ես մարդկանց մեջ, որ հավատում են, ու հավատում են ոչ վերացական ու կասկածելի բաների, դու էլ ես վարակվում էդ հավատով: Հետո երգերը, գիտառը… Դե ես նորվա գիտառագիժը չեմ, ինձ մենակ թողե՜ք: Հա կերգեմ, հա կերգեմ, նույնիսկ ձենս կտրվելուց հետո: Հետո եկավ կինոռեժիսոր Սիգրան Խզմալյանը: Շատ կարճ հասցրի իրեն լսել, բայց արդեն սիրեցի էդ մարդուն: Ասում էր, որ ճպուռների հեղափոխություն ենք անում: Էդպես մեզ անվանել էր ինչ-որ փուչ պաշտոնյա, ինքն էլ չէր ընդդիմացել դրան, բայց ասել էր, որ եթե մենք ճպուռ ենք, իրենք խավարասեր են ու իրանց սաղ կեղտոտ գործերը հենց գիշերով են անում:

Հետո գնացի Ամերիկյան: Շատ սառած էի, ու ուրախ եմ, որ էս անգամ գոնե մի կանգառ շուտ չիջա ու ստիպված չեղա շատ քայլել: Սեմինար էր, որի մասին իմացել էի Արմեն Արմոսի կայքից: “Մտածենք մտածել”, կոմպոզիտոր, գյուտարար… հմմ, միանգամից գրավեց, հետո էն, որ անգլերեն էր ու էն, որ խոսվելու էր երաժշտության մասին, բայց նոր տեսանկյունից: Աննկարագրելի էր ուղղակի: Թե ոնց ա կարելի նվագել առանց գործիքի՝ ուղղակի օգտագործելով մարմնի էներգիան, ոնց կարա մի մետր քառակուսի տարածքում տեղավորվի 400 գործիք ու ոնց կարա ցանկացած երեխա, որ նվագելուց, ստեղծագործելուց շատ հեռու ա, գրի գործ, որը մեծ բեմերում հետո կկատարվի սիմֆինիկ նվագախմի կողմից: Շատ հետաքրքիր էր նաև, որ իրանք կարողացել են բացահայտել նենց մարդկանց երաժշտական ու կոմպոզիտորական հակումները, ովքեր ծնված օրից ալցգեյմերով են տառապում կամ ունեն հենաշարժողական ու մտավոր մեծ խնդիրներ: Ու իրանց ստեղծագործություննե՜րը…

Հետո պարզվեց, որ վաղը համերգ ա ունենալու Արամ Խաչատրյանում, բայց տոմսեր չկան… Բայց համար թողեցի, որ եթե հանկարծ ինչ-որ բարեխիղճ մարդ հրաժարվի իր հրավիրատոմսից, ինձ հասնի: Ու տենց էլ էղավ:

ՀԳ. Բայց օրն ունեցա նաև մի հիմար ու մի ցավալի պահ: Հիմարը հեչ, իսկ ցավալին էն էր, որ իմացա, որ իմ ամենասիրելի “Էքսիդաս” ռեգգիբենդը բաժանվել ա: Ինֆոն դեռ ճշտված չի, բայց ամեն դեպքում շատ տխրեցի…

Անրի Ֆայոլ: Կառավարման 14 սկզբունք

1:Աշխատանքի բաժանում- աշխատողներին առանձին օպերացիաների վերահանձնարարում, որպես հետևանք՝ աշխատանքի արտադրողակաության բարձրացում, նկատի ունենալով, որ անձնակազմը հնարավորություն է ստանում կենտրոնացնելու իր ուշադրությունը: Այս գործառույթը տարածվում է ոչ միայն կատարողական, այլև ղեկավարման աշխատանքների վրա:

2:Իրավասություն և պատասխանատվություն- Իրավասությունը հրամաններ և այլն տալու իրավունքն է, ուժ, որը պահանջում է ենթարկում: Պատասխանատվությունը ինչ-որ բան կատարելու պարտավորություն քեզ վրա վերցնելն է: Հրամաններ արձակելու իրավունքը պետք է հավասարակշռվի դրանց հետևանքների համար կրվող պատասխանատվությամբ:

3:Կարգապահություն- Հարգանքն է կազմակերպությունում սահմանված կարգերի նկատմամբ, հնազանդությունն ու ենթարկումը: Կարգապահությունն ապահովելու համար անհրաժեշտ է բոլոր մակարդակներում ղեկավարների առկայություն, ովքեր ունակ են կարգը խախտողների հանդեպ համազոր սանկցիաներ կիրառել:

4:Միանձնյա ղեկավարում- Աշխատողը պիտի հրամաններ և կարգադրություններ ստանա միայն մեկ ղեկավարից և հաշվետու է միայն այդ ղեկավարին:

5:Ղեկավարման միասնականություն- Ցանկացած խումբ պիտի հետապնդի ընդհանուր նպատակ և լինի միավորված ընդհանուր ծրագրով:

6:Անձնական շահերի ստորադասում ընդհանուր շահերին- Առանձին աշխատողների նպատակները չպիտի գերակայեն ամբողջ կազմակերպության նպատակներին:

7:Աշխատակազմի վարձատրություն- Աշխատողներից նվիրում ստանալու համար նրանք պիտի վարձատրվեն կատարած աշխատանքի դիմաց, ինչի համար պահանջվում են աշխատանքների խթանման արդարացի մեթոդների առկայություն:

8:Կենտրոնացում- Կառավարման կենտրոն ունեցող կազմակերպություններում բնականոն գործունեություն ապահովող կարգ: Կենտրոնացման աստիճանը կախված է յուրաքանչյուր կոնկրետ դեպքից:

9:Աստիճանակարգություն (Скалярная цепь)- Ղեկավարող պաշտոններ զբաղեցնող մարդկանց շարքը՝ սկսած ամենաբարձր դիրքը զբաղեցնողից շղթայով ներքև՝ մինչև ամենաստորին օղակը (ենթարկության շղթա): Կազմակերպչական ստորակարգություն, որը չպիտի խախտվի, սակայն հնարավորինս պետք է կրճատվի վնասարար ազդեցությունից խուսափելու համար:

10: Կարգուկանոն- Նշանակում է, որ յուրաքանչյուր աշխատակից պիտի ունենա իրեն հատկացված աշխատատեղը և պիտի լինի հենց այնտեղ

11:Արդարություն- Արդարադատության և բարության համադրություն, հարգանք և արդար մոտեցում ենթակաների նկատմամբ արչակազմի կողմից:

12:Աշխատատեղի կայունություն անձնակազմի համար- Կադրերի հոսքը թուլացնում է կազմակերպությունը և հանդիսանում վատ կառավարման հետևանք:

13:Նախաձեռնություն- Աշխատողներին անձնական նախաձեռնությամբ հանդես գալու հնարավորության ընձեռում:

14:Անձնակազմի միասնություն (ընկերակցության ոգի)- Կազմակերպության ավանդույթները, համաձայնությունն ու իմիջը, աշխատողների համախմբում, ուժերի միասնություն:

Գլուխը կախ

Ցանկություններն ու երազանքները
միշտ չէ, որ կատարվում են:
Նպատակներին էլ ամեն անգամ չէ.
Որ ստացվում է հասնել:

Անշուշտ, ամեն մի հիասթափություն
մի բան փոխում է մեր կյանքում
կամ էլ արդեն ամեն ինչին սովոր
ու զարմանալուն արդեն անընդունակ
ինքներս մեր մեջ:

Ու երբ որ հանկարծ (շատ պատահաբար)
հայացքդ ընկնում է վաղեմի ծանոթ ու հարազատ,
առաստաղից մինչև հատակ հասնող հայելու վրա,
ցնցվում ես ու հասկանում (առանց զարմանքի),
որ արտացոլանքն ամենևին էլ դու չես:
Չնայած՝ ճիշտ և ճիշտ քո արտաքինն ունի (բացի հայացքից):

Մի պահ կանգնում ես,
փորձում ես անգամ գլխով բարևել նորընծա եսիդ,
բայց վերջիվերջո ընդունում ես,
որ չի մնում ոչինչ, քան ընտելանալն ու ընտելացնելը:

Follow

Get every new post delivered to your Inbox.