Ինչ-որ բան գրել սկսելու հետ միշտ էլ խնդիրներ եմ ունեցել, էնպես որ կսկսեմ առանց երկար- բարակ նախաբանների:
Շատ կուզեի, որ աղջիկներն էլ ծառայեին բանակում: Ու կուզեի, որ էդ փաստը մարդկանց ուղեղների մեջ նստեցվեր դեռ դպրոցից, որ օրինակ ռազմագիտության դասին, երբ ԱԿ քանդել- հավաքել ենք սովորում, չսկսեին տխմար ֆոտոներ անել: Լավ, սա ուղղակի հիշողություն էր:
Վերջերս վիրտուալ ու ռեալ կյանքում հաճախ է խոսք գնում ֆեմինիզմի մասին (քիչ առաջ էլ “Ազատ գոտին” նայեցի): Նախ դեմ եմ այդ արտահայտությանը, որովհետև ֆեմինիզմ նշանակում է կնոջն ավելի վեր դասել տղամարդուց, ինչի սխալ է: Հավասարություն՝ այ, ուրիշ հարց: Բայց հավասարություն ոչ թե ըստ կառուցվածքի ու ֆունկցիայի, այլ օրենքի առջև:
Ինչ վերաբերում է իրավունքներին ու պարտականություններին, անձամբ ես հազիվ թե վստահեմ լվացքը կամ ճաշ եփելը տղամարդուն, ինքս էլ դժվար թե պայկա անեմ կամ ճոճվող աթոռի ոտքը ամրացնեմ: Չնայած թե մեկը, թե մյուսը պարտադիր է իմանալը, մալը լի շտո:
Լավ, վերադառնանք բանակին: Այն, որ մեր բանակը շատ ու շատ թերություններ ունի, ոչ մեկի համար էլ գատնիք չէ: Եվ թեկուզ հենց այն, որ կրթությունը կիսատ թողնելով՝ տղաները պիտի գնան ծառայելու`արդեն իսկ սխալ է ( հետո կուզենան շարունակել ուսումը, թե չէ, մեծ հարց է):
Ավարտելուց հետո էլ մի ուրիշ կրակ ա. պրակտիկ փորձ ստանալու, աշխատանք գտնելու ճիշտ ժամանակին հոպ, պավեստկա է գալիս: Անվտանգության մասին էլ չխոսենք… Բայց դե զինադադար, պատերազմական իրավիճակ և այլն, հասկանալի է, ու էլի գալիս է մալը լի շտոն:
Կարծես թե ուզում էի աղջիկների ծառայելու մասին խոսել: Քանի որ ներսից ծանոթ չեմ բանակին, գուցե որոշ դատողություններ սխալ լինեն, բայց կարծում եմ, որ այսօրվա մեր հայ իրականության մեջ աղջիկները շատ “թսիկ” են դարձել (կներեք, ավելի հարմար բառ չգտա), ու էդ խնդիրը հենց բանակը կարող է լուծել: Թող չլինի այնքան ծանր, ինչպես տղաների համար, զի վասն նորից ֆիզիոլոգիական անհավասարության մասին է խոսքը, թող լինի միայն մեկ տարի: Հենց դիսցիպլինան ու պատասխանատվության զգացումն են պակասում ազջիկներին: Գոյատևել ու դժվար պայմաններում ապրելը… Կարծում եմ, դրանից հետո նույնիսկ ինքներս ավելի բարձր կարծիքի կլինենք մեր մասին, կամքի ուժ կունենանք ու կյանքին ավելի համարձակորեն կդիմակայենք:
***
Քանի որ վերջաբաններն էլ առանձնապես լավ չեն ստացվում ինձ մոտ, ուղղակի կշնորհավորեմ մեր բանակի 20ամյակի կապակցությամբ բոլոր-բոլորիս: Ու հատկապես անցյալ, ներկա ու գալիք զինվորներին: Մերսի, տղերք, որ կաք:

Աչ said,
January 29, 2012 at 00:23
հարց- մեր աղջիկները թսիկ են ասելիս քեզ մեջն ես ընկալում?
Agnes Gasparbek said,
January 29, 2012 at 00:27
Ինձ թվում ա հարցդ ավելի շատ հռետորական ա, ու ինձնից լավ հասկացել ես, ինչ էի ուզում ասել թսիկ բառով: Հա, ինչ որ չափով համարում եմ, բայց բառի 10%ի չափով: Համարում եմ, որտև աղջիկ եմ ու ես էլ եմ էս երկրից, էս բարքերով ապրում ու չէի կարա զերծ մնալ դրանից:
Haytiko said,
February 16, 2012 at 02:17
Լավ հոդված էր Ագնես ջան,ափսոս քեզ նման մտածող աղջիկները սակավաթիվ են:
Agnes Gasparbek said,
February 16, 2012 at 14:22
Շնորհակալ եմ: Իռականում էդքան էլ սակավաթիվ չեն, ուղղակի բոլորը չեն հրապարակավ արտահայտվում: