Ու էսօր կրկին համոզվեցի, թե ինչ հրաշալի ճաշակ ունի իմ ամենասիրելի Մաքսը: Նախ ինքը հաճախ ինձ մտածել ա տալիս առանցքային տարբեր հարցերի շուրջ, հետո պատմում ա, թե ոնց չպիտի լինեմ, իսկ ոնց պիտին թողնում ա իմ խելքին:
Մոտ կես տարի առաջ իր շնորհիվ սկսեցի սիրել Queen-ի Death on two legs-ը: Պոեզիայիս՝ սեփական ու չսեփական, պաշարները համալրվեցին…
Էսօր էլ իր իմացա, թե որն ա եղել իր ամենասիրած երգը ջահել ժամանակներում: Նենց հետաքրքիր էր ներկայացնում էդ երգի հետ կապված իր զգացումները, որ միանգամից քաշեցի ու լսեցի (ու արդեն 7րդ ժամն ա լսում եմ :Ճ): Read the rest of this entry »
Չդոփել նույն հնգագծում
November 8, 2011 at 01:29 (Uncategorized)
Ուֆարիմպի ստորոտներին
November 6, 2011 at 22:18 (Uncategorized)
Էն ժամանակ, երբ թպրտացող աստվածները եկան հեռավոր դաշտերից, մենք՝ ոչխարներս, բեբե ասելով ամբողջ աշխարհին, մլավում էինք մասնատված կիսաստվածային տառականների հետ: Աստվածները, մասնավորապես՝ տնտեսագիտության փառահեղ ընկերները, այսինքն՝ ինչ խոսք, մեծարգո բարեկամները՝ Սաֆոկլեսի հետնորդները, նույն իրենք՝ տաճարի քրմապետերը, պահապան Նիկոլաուսի հետ աղոթում էին Քեյնսի խաչի աոաջ: Կարճաժամկետ ժմկհատվածի քայքայիչ գործողությունները հանգեցրին նրան, որ Ջանվելյոնը Անաստեասին բացահայտ բողոքեց Սաֆոկլեսից Նիկոլաուսի և Դայանիդայի՝ Ուֆարիմպի բնակչության ներկայությամբ:
-Մեղավորները պետք է պարգևատրվեն,- բեբեից հոգնած Մոր զե Զևսը եզրակացրեց:
Մարտիհերան անաչառ գլխով խփվեց իր համակարգչիուսի կլավիատրոսին, բարեհաջող կերպով փշրեց գլխի լամպոչկիումը և հասկացավ. Տեռռա Հոլանդիումն է Սաֆոկլեսի ներկայությունից փրկվելու միակ դեբետը aka միջոցը:
հեղինակեր՝ Վիկտորիանա Գրիգորիուս
Ագնեշ Կասպեռբեկալիա
to be continued…
Спонсор программы Yum-Yumium >_<
